20402 դիտում
19:48 27-08-2014
Ողբերգական դեպք Սարի թաղում, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել մահացածի եւ վիրավորի. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:30-ի սահմաններում Սարի թաղի 7-րդ փողոցում փլուզվել է թիվ 18 տունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները մեկ մարտական հաշվարկով, ինչպես նաեւ՝ թիվ 17 փրկարարական ջոկատը մեկ մարտական հաշվարկով:
Ժամանել են նաեւ 1-03 Շտապօգնության, էլեկտրացանցի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել մեկ մահացածի եւ մեկ վիրավորի: Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը:
Տեղում աշխատում են նաեւ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ-քննչական խումբը: Ոստիկանությունը պարզում է մահացածի եւ վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարների հետ օպերատիվորեն աշխատում են Երևանի 1-03 շտաբ օգնության բրիգադներն ու քաղաքացիները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+