Հունաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ռոմա»
Հունաստանի հավաքականի և «Օլիմպիակոս»-ի պաշտպան Կոստաս Մանոլասը իր կարիերան կշարունակի «Ռոմա»-ում, հայտնում է Sport24.gr կայքը:
Սպասվում է, որ հույն խաղացողը հռոմեական ակումբում կփոխարինի Մեհդի Բենատիային, ով կտեղափոխվի «Բավարիա»: Իտալական ակումբը Մանոլասի տրանսֆերի համար 11 մլն եվրո կվճարի: