Ռուի Պատրիսիուն տեղափոխվեց «Ռոմա»
«Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի դարպասապահ Ռուի Պատրիսիուն դարձավ «Ռոմայի» խաղացող, հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը:
Տրանսֆերի գումարը կազմել է 11 միլիոն եվրո:
2020 թվականի Եվրոպայի առաջնությունում Պատրիսիուն Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցեց չորս խաղի՝ բաց թողնելով 7 գնդակ: