Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Կորայ Գյունտերը տեղափոխվել է «Գալաթասարայ», հաղորդում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը: Թուրքական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բորուսիա»-ին վճարել է 2,5 մլն եվրո: Ծագումով թուրք խաղացողի հետ «Գալաթասարայ»-ը կնքել է 4,5 տարվա պայմանագիր:
Ընթացիկ մրցաշրջանում Գյունտերը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է մեկ խաղ: