«Բարսելոնայի» խաղացողը տեղափոխվեց «Ռոմա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Կարլես Պերեսը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա»:
Իտալական ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստին վարձակալել է 1 մլն եվրոյով, իսկ ամռանը 11 միլիոն եվրո կվճարի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու համար, ինչը պարտադիր պայման է:
«Ռոմայի» հետ Պերեսը կնքել է պայմանագիր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
«Բարսելոնայի» տարածած հաղորդագրությունում նշված է, որ թիմը պայմանագրով ֆուտբոլիստին ետ գնելու գերակա իրավունք ունի, եթե «Ռոման» ցանկանա Պերեսին այլ ակումբի վաճառել: