Բունդեսլիգա. չեմպիոնը սկսում է հաղթանակով. տեսանյութ
Բունդեսլիգայի 2014/2015 մրցաշրջանի բացման խաղը տեղի ունեցավ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում, որտեղ գործող չեմպիոն «Բավարիա»-ն հյուրընկալեց «Վոլֆսբուրգ»-ին:
Նոր մրցաշրջանի խաղարկության առաջին գոլի հեղինակը դարձավ մյունխենյան ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը, ով «գայլերի» դարպասը գրավեց 37-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում տանտերերը կրկնապատկեցին իրենց հաջողությունը: Աչքի ընկավ Արյեն Ռոբենը: 5 րոպե անց Իվիցա Օլիչի ջանքերով «Վոլֆսբուրգ»-ը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել հյուրերին չհաջողվեց:
Հավելենք, որ 1-ին տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն ուժերը կչափի Լևերկուզենի «Բայեր»-ի հետ: Խաղը կկայանա այսօր`ժամը 20:30-ին:
[b]«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»`2:1[/b]
Գոլեր` Մյուլլեր 37’, Ռոբեն 47’ – Օլիչ 52’