Գերմանիայի Բունդեսլիգա. «Բավարիան» տարին հաղթանակով սկսեց. տեսանյութ
Ձմեռային արձակուրդներից հետո Գերմանիայի Բունդեսլիգայում սկսվեց 2-րդ խաղաշրջանը: Տարվա առաջին խաղում «Համբուրգը» սեփական հարկի տակ ընդունել էր առաջատարին` Մյունխենի «Բավարիային»:
Մի փոքր դժվարությամբ, սակայն մյունխենյան ակումբը հերթական հաղթանակը գրանցեց` 2:1: Բոլորն գոլերն էլ խփեցին մյունխենցիները. Ռոբերտ Լևանդովսկին դարձավ դուբլի, իսկ Չաբի Ալոնսոն` ինքնագոլի հեղինակ:
«Բավարիան» այս հաղթանակից հետո վաստակեց 49 միավոր և 11 միավորի հասցրեց առավելությունը Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որը այսօր իր հանդիպումը կանցկացնի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ:
[b]Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր
[/b]«Համբուրգ» - «Բավարիա»՝ 1:2
Խաբի Ալոնսո, 53, ինքնագոլ – Ռոբերտ Լևանդովսկի, 37, 11մ, 61