211652_close_icon
views-count4091 դիտում article-date 17:04 24-08-2017

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով է մեկնարկել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում

Կիպրոսում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլը: F խմբի մրցաշարի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 5:1 հաշվով հաղթել է Կիպրոսի չեմպիոն«Անորտոսիսին»: Մեր թիմի կազմում երկու անգամ աչքի է ընկել Գարեգին Մաշումյանը, մեկական գոլ խփել են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Դոքմանյանը և Սերգեյ Լոգինովը: Խմբի մյուս խաղում Մոլդովայի «Կլասիկը» 7:4 հաշվով հաղթել է Ուելսի «Ռեքսեմին»: Օգոստոսի 24-ին «Լեոն» կհանդիպի «Կլասիկ»-ին: Ընտրական խմբերի ութ հաղթողները կանցնեն հաջորդ փուլ:

Նմանատիպ նյութեր