Բունդեսլիգա. «Բավարիա»-ն տարին սկսում է հաղթանակով. տեսանյութ
Ուրբաթ երեկոյան «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա» խաղով մեկնարկեց Բունդեսլիգայի երկրորդ շրջանը: 18-րդ տուրում առաջատար «Բավարիա»-ն իր հերթական միավորները վաստակեց և 2014 թվականի առաջին պաշտոնական խաղում իր առաջին հաղթանակը տոնեց: «Բորուսիա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց Գվարդիոլայի սաների 2:0 հաշվով հաղթանակով:
Ներկայումս «Բավարիա»-ն մրցաշարային աղյուսակում իր մոտակա մրցակցից` Լևերկուզենի «Բայեր»-ից առաջ է անցել 10 միավորով: Լևերկուզենցիները 18-րդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը:
«Բորուսիա» Մ - «Բավարիա»`0:2
Գոլեր` Գյոտցե 7' , Մյուլլեր 53' (11մ)