1599 դիտում
19:44 22-08-2014
Բաքվի շուկայում չենք գտնվում. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը ԱՊԱ գործակալությանը հայտնել է, թե իրենք ՀՀ ՊՆ-ին Կարմիր խաչի միջոցով առաջարկել են փոխանակել գերիներին և մահացածների դիակները, սակայն մերժում են ստացել: Իբր առաջարկվել է 5-հոգանոց հայ ընտանիքը և Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Հասան Հասանովի դիակի և Հայաստանում գտնվող դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հետ: Բաքուն պնդում է, թե հայկական կողմը պահանջել է 5-հոգանոց ընտանիքն ու Պետրոսյանի դին փոխանակել միայն Հասան Հասանովի դիակի հետ: Այս հայտարարությունը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում որակել է գռեհիկ ապատեղեկատվություն:
- Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում: Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում: Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ` պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար: Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է, - գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32725]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1855 դիտում
13:45 22-08-2014
Մենք դեռևս Բաքվի շուկայում չենք և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում. Արծրուն Հովհաննիսյան
4255 դիտում
14:01 27-10-2020
Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրն իր անձնական ավտոմեքենան նվիրում է բանակին. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
556 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ