Խուզարկությամբ «ԱԿ-74» ինքնաձիգի 30 փամփուշտ է հայտնաբերվել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1985 թ. ծնված Էդգար Ա.-ի տանը: Նրան պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է «ԱԿ-74» ինքնաձիգի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]