211652_close_icon

Խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է ինքնաձիգի փամփուշտներ

views-count1064 դիտում article-date 17:06 09-02-2015
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները փետրվարի 7-ին, ժամը 17.30-ին, Գուգարք գյուղից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արեն Բ.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 9 փամփուշտ: Արեն Բ.-ն հայտարարել է, որ այն պատկանում է իրեն, ձեռք է բերել մոտ մեկ ամիս առաջ` Ազնվաձոր գյուղի բնակիչ ոմն Նիկոլից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր