Պոդոլսկին մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն
Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին իր կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայ»-ում, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
Ստամբուլյան թիմը հետաքրքված է նաև Ժոել Քեմփբելի ծառայություններով, սակայն «զինագործների» ներկայացուցիչները հայտնել են, որ թիմը պատրաստ է բաժանվել միայն Լուկաս Պոդոլսկուց:
Հիշեցնենք, որ Պոդոլսկին 2014 թվականի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի կազմում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: