Պոդոլսկին մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն
Գերմանիայի հավաքականի և «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին իր կարիերան կարող է շարունակել Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, աշխարհի նորընծա չեմպիոնի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայ»-ը:
«Արսենալ»-ը իր հերթին մտադիր է բաժանվել Պոդոլսկուց և պատրաստ է դիտարկել այլակումբների առաջարկները: