Միրկո Վուչինիչը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն
«Յուվենտուս»-ի չեռնոգորացի հարձակվող Միրկո Վուչինիչը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է Tuttosport-ը: 30-ամյա խաղացողը այսօր ժամանելու է լոնդոն, որտեղ պետք է բուժզննում անցնի:
Նշվում է, որ «Արսենալ»-ը ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է եկել «Յուվենտուս»-ի հետ: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա Վուչինիչը առաջիկա 6 ամսվա ընթացքում անգլիական ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով