Միշել Բաստոսը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն
Բրազիլացի փորձառու կիսապաշտպան Միշել Բաստոսը, ով վերջին շրջանում հանդես էր գալիս ԱՄԷ-ի «Ալ-Աին» ակումբի կազմում, մոտ է Եվրոպա վերադառնալուն:
Ըստ Bein Sport-ի տվյալների, բրազիլացին այսօր կդառնա իտալական «Նապոլի»-ի խաղացող: Հայտնվում է, որ կողմերը արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի վարձակալության վերաբերյալ:
Նշենք, որ Բաստոսը Եվրոպայում առավել հայտնի է «Լիոն»-ի կազմում ունեցած մրցելույթներով: Բրազիլացին ֆրանսիական ակումբի գույները պաշտպանել է 2009-2013 թթ ընկած ժամանակահատվածում: