211652_close_icon
views-count6305 դիտում article-date 16:06 20-08-2014

Տավուշի մարզի ոստիկանները հայտնաբերել են հրացանով մահափորձ կատարած 42-ամյա տղամարդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Ճամբարակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օր.օր-ի 34-104 հոդվածի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 16-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Դիլիջանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ աջ ոտքի աճուկային մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է բերվել Աբովյան քաղաքի Սևանի փողոցի բնակիչ, 42-ամյա Վազգեն Թահմազյանը: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի և Ճամբարակի ոստիկանության բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Դիլիջանի բնակիչ, 43-ամյա Ստեփան Շահնազարյանը իր մոտ ապօրինի պահվող ԻԺ 16 տիպի 12 տրամաչափի կարճեցված փողով որսորդական հրացանով պատուհանից դիտավորյալ կրակել է Դպրաբակ գյուղի 1-ին փողոցի թիվ 14 տան ննջասենյակի մահճակալին նստած Վ. Թահմազյանի վրա՝ պատճառելով նրան մարմնական վնասվածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը հայտնաբերել է նաև հրացանը: Ս. Շահնազարյանը ձերբակալվել է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր