211652_close_icon
views-count113581 դիտում article-date 23:58 23-06-2020

Երևանում ոստիկանները հայտնաբերել են նախկինում մի քանի անգամ դատված, սպանության փորձ կատարած ու դատավորի կողմից գրավով ազատ արձակված, 31-ամյա տղամարդուն ավտոմատով հրազենային վնասվածքներ պատճառած 35-ամյա հետախուզվողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատոկ գումարտակի ծառայողները Երևան քաղաքի Նորագավիթ 6-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել են 2019 թ.-ի դեկտեմբերի 18-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող Դիլիջան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ավագ Բալինյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մի քանի օր դարանակալել են Նորագավիթ թաղամասի մի քանի փողոցներում և այսօր վստահ լինելով իրենց օպերատիվ տվյալներին, մտել և թաքստոցում հայտնաբերել են հետախուզվողին: Վերջինս ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժին և նա տեղափոխվելու է քրեակատարողական հիմնարկ, ըստ տեղեկությունների՝ Վանաձորի բանտ, քանի որ նրա նկատմամբ դատարանը կայացրել էր կալանքի որոշում ու վաղը՝ հունիսի 24-ին, քննիչը նրա խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով նորից դիմելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/12/1142781/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 11-ին կրակոցներ էին հնչել Տավուշի մարզոմ: Ժամը 21:30-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչութան պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Հիվանդանոց էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Հովիկ Խաչատրյանի և նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Դիլիջան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Ղալեչյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության՝ կատարվածի մասին ի վիճակի չէր բացատրություն տալու, քանի որ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղու 61 հասցեում գործող, նախկինում դատապարտված, 34-ամյա Ավագ Բալինյանի կողմից վարձակալական հիմունքներով շահագործվող «Մանարս» ավտոգազալցակայանի դիմացից, որտեղ դեռևս անհայտ տիպի հրազենից վնասվածքներ էր ստացել: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վար էին ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանն ու Տավուշի մարզի դատախազության դատախազ Ազատ Մարգարյանը: Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով պարզել էին, որ Ա. Ղալեչյանին հրազենային վնասվածքները պատճառել էր Ա. Բալինյանը, ով այնուհետև դեպքի վայրից Range Rover մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի: Գ. Շամշյանը հայտնում էր, որ վիրավոր Ա. Ղալեչյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այդ պահին էլ նա մեկ այլ քրեական գործով որպես կասկածյալ էր անցնում: Անցյալ տարի «Դիլիջան ազգային պարկ»-ի հարևանությամբ իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Արագած Թամրազյանի վրա: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով նա հայտնաբերվել ու կալանավորվել էր, սակայն Տավուշի մարզի դատավոր Սամվել Մարդանյանը ոչ ավել, ոչ պակաս՝ գրավի դիմաց նրան ազատ էր արձակել, որից հետո Տավուշի մարզի դատախազությունն ու քննչական վարչությունը քրեական գործերով վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել և վերաքննիչ դատարանը բավարարել էր միջնորդությունը ու Ա. Ղալեչյանը կալանավորվել էր: Իսկ դրանից հետո, այս անգամ՝ Տավուշի մարզի Շամշադինի նստավայրի դատավոր Զոյա Զաքինյանը գրավի դիմաց դարձյալ ազատ է արձակում առանձնապես ծանր հանցագործության համար քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորված Ա. Ղալեչյանին: Նշված գազալցակայանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. «Էս կրակոցները չէին լինի, եթե Տավուշի մարզի դատավորներ Ս. Մարդանյանն ու Զ. Զաքինյանը հավատարիմ լինեին դատավորի վեհ կոչմանը: Սաղ Տավուշի մարզը գիտի, թե ինչ սանրի կտավ են էս մարդիկ, բայց նշված դատավորները ասես «խելքից կաղ են», երևի «ուղեղի հետ խնդիրներ ունեն»: Թե չէ ում մտքով կանցներ, որ նախկինում մի քանի անգամ դատված, էն էլ առանձնապես ծանր հանցագործությունների համար, միհատ էլ ավտոմատով մարդու վրա կրակած Ա. Ղալեչյանին բաց թողեին: Հետաքրքիր է՝ էս Տավուշի մարզի դատավորները «մարմնի որ մասով էին մտածել», երբ նրան բաց էին թողնում: Մարդ մի հատ հավ ա գողանում, տանում մի քանի տարի ճաղերի հետևում պահում են, բա հիմա ո՞վ է պատասխան տալու էսօրվա կրակոցների համար: Բա որ միհատ գյուլլա կպներ էդտեղ կանգնած քաղաքացիներից մեկին, ինչ խղճով էին դատավորները իրենց գլուխները դնելու բարձին: Գոնե էս դեպքից հետո հետևություններ անեն, որ նման մարդկանց օրենքի ողջ խստությամբ դատեն, իսկ բարձրագույն դատական խորհրդի ղեկավարութունն էլ ճիշտ կանի, միհատ գա ու ստուգումներ անի էս Տավուշի մարզի դատավորների կայացրած որոշումների մասով: 100 տոկոսով համոզված ենք, որ լիքը կեղտեր կբացվի»: Ֆոտոլրագրողի հարցին, թե գուցե գույները խտացնում եք Տավուշի մարզի դատավորների մասով, նրանք ասում էին. «Գույները իրանք են խտացնում, էդ դատավորները կանաչ գույնից բացի ուրիշ գույն չգիտեն»: Ֆոտոլրագրողի լրացուցիչ հարցին՝ կանաչ գույն ասելով՝ արդյոք նկատի ունեք Տավուշ աշխարհի բնությունը, նրանք ասել էին. «Հասկացողը՝ կհասկանա, թե կանաչ ասելով, ինչ նկատի ունենք»: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ և քննչական վարչության պետ Ա. Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դեպքի վայրի հարևանությամբ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև վթարված BMW մակնիշի 36 AF 343 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների՝ պատկանում էր վիրավոր Ա. Ղալեչյանի ընկերոջը, ով, իմանալով տեղի ունեցած դեպքի մասին, շտապել է դեպքի վայր ու վթարի ենթարկվել: Վթարի վայր են ժամանել ոչ միայն Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները, այլ նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Նշված վթարի փաստով նույն վաշտում նյութեր էին նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր