211652_close_icon
views-count1204 դիտում article-date 15:24 20-08-2014

ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով մի շարք նոր նշանակումներ են կատարվել

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում, Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնում և Արարատի մարզային փրկարարական վարչությունում: ԱԻ նախարարի այլ հրամաններով` ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ Տիգրան Ավագյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ ԵՓՎ Ավան բաժնի ավագ հրահանգիչ Հենրիկ Սիմոնյանին և ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Արմեն Հարությունյանին` փ/ծ մայորի կոչումներ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր