Արմեն Երիցյանի հրամանով ՀՀ ԱԻՆ-ում կատարվել են մի շարք նոր նշանակումներ, շնորհվել է կոչում
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի և օպերատիվ կառավարման վարչություններում, ՓՈՒՎ հատուկ ջրափրկարարական ջոկատում, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Լոռու և Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով ՓԾ ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ Արմեն Գյուրջինյանին շնորհվել է մայորի կոչում: