Արմեն Երիցյանի հրամանով մի շարք նոր նշանակումներ են կատարվել ԱԻՆ-ում
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Հրազդանի, Աշտարակի և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ: