211652_close_icon
views-count1292 դիտում article-date 13:22 19-08-2014

Իրաքում դաժան մարտեր են ընթանում Տիկրիտ քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու համար

Այսօր առավոտյան Իրաքի զինված ուժերը մեծամասշտաբ գործողություն են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող հյուսիսային խոշորագույն Տիկրիտ քաղաքն ազատագրելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է RiaNovosti գործակալությունը, հղում անելով Sky news Arabia արբանյակային հեռուստաալիքին, գրոհը տարվում է 3՝ հյուսիս, հյուսիս-արևմուտք և հարավային ուղղությամբ: Ցամաքային ուժերին օժանդակում են իրաքի ռքազմաօդային ուժերը: Սակայն իրաքյան բանակի առախաղացմանը խոչընդոտում են բազմաթիվ ականապատ տարածքները և իսլամիստ դիպուկահարների կրակոցները: Քաղաքը ահաբեկիչների հսկողության տակ է գտնվում հունիսի 12-ից:

Նմանատիպ նյութեր