Իրաքյան բանակն ազատագրել է Դուլույա քաղաքն ահաբեկիչներից
Իրաքի զինված ուժերին հաջողվել է ահաբեկիչների դեմ դաժան մարտերի արդյունքում կրկին վերահսկողություն սահմանել Դուլայ քաղաքի վրա, որը զավթվել էր այս տարվա հուլիս ամսին: Այս մասին BBC գործակալությանը հայտնել են Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրները:
Առայժմ պաշտոնական հաստատում դրա վերաբերյալ չկա:
Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ քաղաքի համար մղված մարտում սպանվել է «Իսլամական պետության» գրեթե 300 զինյալ: