211652_close_icon
views-count65579 դիտում article-date 11:54 18-08-2014

Ու՞ր էր Lamborghini-ով շտապում պատգամավորի 19-ամյա տղան՝ Երևան-Սևան ճանապարհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 17-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի կարգադրությամբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 19-ամյա Շանթ Մելիքի Մանուկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շաբաթ-կիրակի օրերին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևան-Սևան ավտոճանապարհին, քանի որ այդ օրերին Սևան մեկնողների թիվն ավելանում է: Եղել են դեպքեր, երբ Սևանից վերադարձող ավտոմեքենաների վարորդները գերազանցել են սահմանված արագությունը, ինչպես նաև գտնվել են ոչ սթափ վիճակում, ինչի պատճառով էլ տեղի են ունեցել վթարներ, իսկ որոշ դեպքերում՝ ողբերգական: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Շ. Մանուկյանը, վարելով Lamborghini մակնիշի 555 MM 05 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհին գերազանցել է սահմանված արագությունը՝ այն հասցնելով 110 կմ/ժ-ի, ինչի համար էլ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատարի կարգադրությամբ նույն գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վիգեն Վարդանյանը վարչական պատասխանատվության է ենթարկել Շ. Մանուկյանին: Վարորդն ընդունել է, որ գերազանցել է սահմանված արագությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ. Մանուկյանը հանրությանը հայտնի «Շշի Մելո» մականվամբ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին է: Ի դեպ, նրա Lamborghini-ին ուղեկցում էր Mercedes մակնիշի 555 PP 05 համարանիշի ավտոմեքենան: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր