Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը ու «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Միհրան Ե․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Ռոման Պ․-ի վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը և ուղևորը, Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Սարուխան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա «Nissan»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ավետիք Ավետիսյանը և Ղևոնդ Ղազարյանը։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով փետրվարի 28-ին, «Կապան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում վիրավորներից Միհրան Ե․-ն գիտակցության չգալով մահացել է։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։