211652_close_icon
views-count48120 դիտում article-date 18:34 03-03-2026

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում պաշտոնանկություններ են տեղի ունեցել․ ոստիկանությունում ծառայությունից ազատվել է նաև ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը

Այսօր՝ մարտի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում տեղի են ունեցել պաշտոնանկություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ՆԳ նախարարի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։

Արփինե Սարգսյանի մեկ այլ հրամանով Գրիգոր Մկրտչյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Վարդան Պետրոսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից։

 ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ Արթուր Բդոյանը նույնպես ազատվել է ծառայությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր