211652_close_icon
views-count34439 դիտում article-date 15:18 03-03-2026

Արտառոց դեպք՝ Գյումրիում. «Վեգա» հանրախանութի մոտից ամբողջությամբ մերկ վիճակում գտնվող 20-ամյա տղային պարեկներն ու համայնքային ոստիկանները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն. նրա նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ

Փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ գյումրեցիներին հայտնի «Վեգա»-ի մոտ, երիտասարդ տղան ամբողջությամբ մերկ քայլում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները և տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկանները Շիրակացի փողոցի 56/Գ հասցեում գործող «Վեգա» հանրախանութի դիմաց ամբողջությամբ մերկ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Կ․ Ֆ.-ին, ով նկատելով ոստիկաններին, իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, ապա ցուցաբերել է ագրեսիվ վարքագիծ։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր ստիպված հատուկ միջոցներ են կիրառել և նրան շտապօգնության բժիշկների հետ միասին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։

Նշված բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշել են «հոգեշարժական գրգռգվածություն, էկզոգեն թունավորում հարցականով»։

Ըստ բժշկի՝ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր