Աբովյան քաղաքի մի ամբողջ շենքի բնակիչներ դիմում են մարզպետին, ՀԾԿՀ նախագահին և քաղաքապետին. «Մեզ փրկեք գարշահոտից, իսկ շենքն էլ՝ փլուզումից, պարտավորեցրեք «Վեոլիա ջրին», որ խոսքից անցնի գործի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան 3-րդ շենքի բնակիչները արդեն չգիտեն՝ որ կառույցին դիմեն, որ պատկան մարմնի դուռը գնան, որպեսզի կարողանան իրենց շենքը փրկել փլուզվելուց։
Այսօր՝ մարտի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում և իրենց խնդրանք-պահանջն էին ուղղում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչներին՝ ասելով.
«Սովետական տարիներից ապրել ենք էս շենքում ու երբեք խնդիր չի եղել կոյուղատարերի հետ կապված։ Ցավոք, քանի տարի է 5 հարկանի շենքի բոլոր մուտքերի նկուղները ողողված են կեղտաջրով և խորությունը հասնում է անգամ կես մետրի։ Ում ասես դիմել ենք, անգամ այսօր նորից գնացինք «Վեոլիա ջրի» դուռը, կրկին նույն քոփի փեսթ արած բառերը լսեցինք՝ «տեղյակ ենք, կմոտենանք տեխնիկայով կամ մի բան կանենք»։ Իսկ թե երբ կանեն, չգիտենք։
Եթե մի օր վճարումը չանենք ու ասենք մեկ օր կուշացնենք, հավատացեք, «Վեոլիա ջուրը» վայրկյաններ, ոչ թե րոպեներ հետո կջրազրկի սպառողին, բայց որ ինչքան ժամանակ է էս վիճակում ենք գտնվում, ամեն պահի էլ կա վտանգ, որ էդ լցված կեղտաջրերը շենքի հիմքերը թուլացնում է, առանց այն էլ ըստ մեզ հասած տեղեկությունների շենքը կիսավթարային վիճակում է, ոչինչ չի անում «Վեոլիա ջուրը»։ Հիմա ստիպված խնդրում ենք մեր մարզպետին, քաղաքապետին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, գոնե իրենք միջամտեն, որ «Վեոլիա ջուրը» գործ անի, ոչ թե միայն դատարկ ու սին խոսքեր շռայլի։
Սա ո՞ր դարն է, որ նման իրավիճակը շաբաթներ, ամիսներ, անգամ տարիներ տևի։ Հետո էլ ասում են՝ մենք մտածում ենք սպառողի մասին։ Եթե նման ձև եք մտածում, վա՜յ ձեզ, «Վեոլիա ջուր», որ մեզ մատների վրա խաղացնում եք։
Դիտահորերի մասին էլ չենք ասում, ամբողջությամբ լցված է ու գարշահոտը սպանում է։ Նույնիսկ երեխաներ են ընկել էդ բաց լյուկերի մեջ, բարեբախտաբար պրծել ենք թեթև վնասվածքով։
Ուզում ենք հավատալ, որ կարճ ժամանակում «Վեոլիա ջուրը» կվերացնի այս ամենը, ինչից հետո մարզպետարանն ու քաղաքապետարանը կցուցաբերեն բարի կամք ու դարն ապրած, ամբողջությամբ փտած կոյուղատարերը կփոխարինեն նորով»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։