Հռոմի պապը կոչ է արել Հյուսիսային և Հարավային Կորեաներին ներել միմյանց
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարություններին՝ միմյանց ներելու կոչով, քանի որ, ինչպես նշել է Ֆրանցիսկոս պապը, «նրանք մի ազգ են, մի ընտանիք»:
«Ներումը մի դուռ է, որը տանում է հաշտեցման, չնայած, որ այն կարող է անհնարին, որ պրակտիկ և որոշ ժամանակ տհաճ թվալ: Բոլոր կորեացիներն էլ եղբայրներ և քույրեր են: Նրանք մի ազգի, մի ընտանիքի անդամներ են»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Սեուլի Մենդոնի տաճարում:
Պապը կոչ է արել տաճարում գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեին, աղոթել Հյուսիսային Կորեայի հետ տարաձայնությունները հարթելու համար:
Նշենք, որ այսօր սկսել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինված ուժերը տարեկան համատեղ զորավարժությունները, որոնք անթույլատրելի է համարում Հյուսիսային Կորեան: