«Դինամո» - «Ուֆա». Բերեզովսկին անառիկ պահեց սեփական դարպասը. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրում Մոսկվայի «Դինամո»-ն հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ուֆա»-ի դարպասը: Մոսկովյան ակումբի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
3 խաղից հետո «Դինամո»-ն իր ակտիվում ունի 6 միավոր: Հիշեցնենք, որ նախկին տուրում դինամոյականները 1:2 հաշվով զիջել էին Մոսկվայի «Սպարտակ»-ին:
[b]«Ուֆա» - «Դինամո» - `0:2[/b]
Գոլեր`Սամբա 31’, Կուրանյի 61’