211652_close_icon
views-count70592 դիտում article-date 15:10 20-12-2015

Արարատի մարզում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա հերոս զինվորին, ով իր ընկերների հետ Արցախի սահմանը պահեց անառիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 20-ին, Արարատի մարզի Արբաթ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին` դեկտեմբերի 18-ին Արցախի պաշտպանական դիրքերում արիաբար զոհված, գյուղի բնակիչ, 19-ամյա Աղասի Գրիգորյանին: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 19-ամյա պատանին իր ծառայակից ընկերների, սպայակայն կազմի, հերոս տղաների հետ կենաց-մահու պայքար են մղել ազերի բաշիբոզուկների դեմ: Ցավոք, հայկական կողմը զոհեր ունեցավ և այդ հերոս տղաների ու նրանց զինակիցների արյան գնով և հերոսաբար մարտի արդյունքում նենգ թշնամին շպրտվեց, ուր որ պետք է: Այսօր ողջ գյուղը, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչներ, Արցախից ժամանած Պաշտպանության բանակի սպաներ ու զինվորներ` ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլավորությամբ հարգանքի տուրք մատուցեցին 19-ամյա հերոսին: Վերջին հրաժեշտին մասնակցելու էին եկել նաև Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Արարատի մարզի մի քանի գյուղերի ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ և այլն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին հրաժեշտը տեղի ունեցավ այն դպրոցում, որտեղ սովորել է Աղասին և այդ դպրոցը կոչվում է Արցախյան պատերազմում նահատակված հերոսի անունով: Եղբոր թաղման արարողությանը մասնակցելու համար Ռուսաստանից ժամանել էր ավագ եղբայրը, ում հայրը անընդհատ խնդրում էր` ասելով. «Տղաս, էլ Ռուսաստան չես գնա, կմնաս մեզ հետ»: Ինչին ավագ որդին պատասխանում էր` այո: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավելի ցավալի է այն, որ Աղասու ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Տունը, որտեղից Աղասին գնացել է բանակ` ավեի շատ հիշեցնում է նկուղային կիսախարխուլ մի կացարան: Ֆոտոլրագրողը [color=#EF2929]վստահ է, որ այսօր երիտասարդ հերոսին վերջին հրաժեշտը տալու համար գյուղ ժամանած Արարատի մարզպետն ու պատգամավորները օգնության ձեռք կմեկնեն, որպեսզի հերոսի միակ իղձը իրականակա: Իսկ նա ուզում էր բանակից վերադառնալուց հետո տունը բարեկարգեր, «պադվալի» վրա մեկ հարկ ավելացներ, որպեսզի ծնողները մինչ ծերութուն, մի քիչ մարդավայել կյանքով ապրեն ու ինքը իր սիրած աղջկա հետ տունը լցնեին մանուկների ճիչով: [/color] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն մերօրյա հերոսի ընտանիքի անդամներին, այն հերոսի , ով իր կյանքով ապացուցեց, որ ապրել է այն սկզբունքներով, որը գրված է դպրոցի պատին: Իսկ այնտեղ գրված էին` Մեծն Սևակի հայտնի տողերը. «Ապրել, ապրել, այնպես ապրել, Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»: Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ, Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ, 19-ամյա Աղասի Արսենի Գրիգորյանը և Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Եվս 4 զինծառայող վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ։ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր