Ինչպե՞ս Ռոնալդուն իրեն պահեց «Սպորտինգի» դարպասը գրավելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ կամային հաղթանակ տարավ պորտուգալական «Սպորտինգի» նկատմամբ` 2:1:
89-րդ րոպեին մադրիդցիների կազմում հաշիվը 1:1 դարձրեց «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը, սակայն, բավական զուսպ նշեց գոլը:
Խաղից հետո Ռոնալդուն բացատրել է նման վարքագծի պատճառը. «Բնազդաբար ես արդեն պատրաստվում էի տոնել գոլը, սակայն դա չարեցի, քանի որ հենց «Սպորտինգն» է ինձ ֆուտբոլիստ դարձրել:
Իմ համար մեծ պատիվ է, որ այդ ակումբում մարդիկ նախկինի պես շարունակում են ինձ սիրել», ասել է Ռոնալդուն:
Նշենք, որ Ռոնալդուն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Սպորտինգում»: