Իոնովի դուբլը հաղթանակ պարգևեց «Դինամո»-ին. Բերեզովսկին անառիկ պահեց դարպասը. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում Մոսկվայի «Դինամո»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց «Ուրալ»-ին: Խաղի հերոս դարձավ Ալեքսեյ Իոնովը, ով աչքի ընկավ դուբլով: Մոսկովյան ակումբի կազմում մեկնարկային րոպոներից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ինչ վերաբերվում է «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանին, ապա հայ խաղացողը եկատերինբուրգյան ակումբի հայտացուցակից դուրս էր մնացել վնասվածքի պատճառով:
Այս հաղթանակից հետո «Դինամո»-ն վաստակեց 12 միավոր և բարձրացավ երրորդ տեղ, իսկ «Ուրալ»-ը 1 միավորով գտնվում է 13-րդ տեղում:
[b]«Դինամո» - «Ուրալ»`2:0[/b]
Գոլեր` Իոնով 20’, 40’