«Ռեալ»-ը` Եվրոպայի սուպերգավաթակիր. տեսանյութ
Եվրոպայի սուպերգավաթի խաղում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիա»-ի դարպասը: Մադրիդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռեալ»-ը հաշվի մեջ առաջ անցավ 30-րդ րոպեին, երբ Գարեթ Բեյլի հիանալի փոխանցումից հետո պորտուգալացին գրավեց Բետոյի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռոնալդուին երկրորդ անգամ աչքի ընկնելու հնարավորություն ընձեռեց Քարիմ Բենզեման:
Այդպիսով «Արքայական ակումբը» իր պատմության ընթացքում երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի սուպերգավաթակիր: Առաջին անգամ մադրիդյան ակումբը այդ տիտղոսը նվաճել էր 2002 թվականին, երբ պարտության էր մատնել հոլանդական «Ֆեյենորդ»-ին:
[b]«Ռեալ» - «Սևիլիա»`2:0[/b]
Գոլեր` Ռոնալդու 30', 49'