«Բորուսիա»-ն` Գերմանիայի սուպերգավաթակիր. Մխիթարյանը` գոլի հեղինակ. տեսանյութ
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ավարտվեց Գերմանիայի սուպերագավթի հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն:
Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այս անգամ սուպերգավաթային մրցավեճում հաղթող ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիա»-ն: ՅուրգենԿլոպի սաները երկու անպատասխան նդակ ուղարկեցին երկրի չեմպիոնի և գավաթակրի դարպասը: Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
իշեցնենք, որ նախորդ տարի սուպերգավաթային մրցավեճում կրկին հանդիպել էին «Բավարիա»-ն և «Բորուսիա»-ն: Այդ ժամանակ Յուրգեն Կլոպի թիմը 4:2 հաշվով պարտության էր մատնել մյունխենցիներին:
«Բորուսիա» - «Բավարիա»`2:0
Գոլեր` Մխիթարյան 23’, Օբամեյանգ 62’