«Արսենալ»-ը` Անգլիայի սուպերգավաթակիր. տեսանյութ
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում երկրի գավաթակիր «Արսենալ»-ը երեք անհապատասխան գնդակ ուղարկեց Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասը:
Առաջին խաղակեսում Վենգերի սաները երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Աչքի ընկան Սանտի Կասորլան և Աարոն Ռեմսին: 61-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Օլիվիե Ժիրուն:
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»`3:0
Գոլեր` Կասորլա 21', Ռեմսի 42', Ժիրու 61'