Դիեգո Լոպեսը մոտ է «Միլան» տեղափոխվելուն
Մադրիդի «Ռեալ» դարպասապահ Դիեգո Լոպեսը իր կարիերան ամենայն հավանականությամբ կշարունակի «Միլան»-ում, հայտնում է Sport Italia-ն: Իտալական ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության հարցում արդեն համաձայնության է եկել «Արքայական ակումբի» հետ: Դիեգո Լոպեսը միլանցիների շարքերը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակով, սակայն «Միլան»-ը պարտավորվում է հաջորդ մրցաշրջանի ընթացքում բոնուսներ վճարել իսպանական ակումբին: «Ռոսոներիներին» այժմ մնացել է Դիեգո Լոպեսի հետ փոխհամաձայնության գալ անձնական պայամանագրի պայմանների շուրջ:
Նշվում է, որ իսպանացի դարպասապահը հանուն «Միլան» տեղափոխվելու համար պատրաստ է ֆինանսական փոխզիջումների գնալ: