Արբելոան ներողություն է խնդրել Կասիլյասից
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան ներողություն է խնդրել իր թիմակից Իկեր Կասիիլյասից: Նա իր սոցցացներից մեկի միջոցով կիսվել է Կասիլյասի հասցեին գրված քննադատական հոդվածով:
«Ես սխալ եմ գործել: Կիսվել եմ այդ հոդվածով, չհասկանալով դրա իմաստը: Ես երբեք վատ չեմ արտահայտվել «Ռեալ»-ի և նրա խաղացողների հասցեին: Ներողություն եմ խնդրում Կասիլիյասից»,- Արբելոայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: