«Նապոլի»-ին նախկինի պես անհրաժեշտ է Ալվարո Արբելոան
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի 31-ամյա պաշտպան Ալվարո Արբելոան շարունակում է գտնվել «Նապոլի»-ի ուշադրության կենտրոնում` չնայած նրան, որֆուտբոլիստը վերջերս հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ «Արքայական ակումբից»:
Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում իտալական ակումբը ծրագրավորում է ձեռք բերել իսպանացի փորձառու պաշտպանին: Նեապոլիտանական ակումբի մարզչական շտաբը Արբելոային դիտարկում է որպես Քրիստիան Մաջոյի փոխարինողի: Վերջինս չի ցանկանում երկարաձգել ակումբի հետ պայամանագրի ժամկետը և ամենայն հավանականությամբ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր համար նոր ակումբ կփնտրի: