Արբելոան վերսկսել է մարզումները
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան ապաքինվել է ծնկի վնասվածքից հետո և վերսկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ:
Հիշեցնենք, որ փորձառու ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել երկու ամիս առաջ: Վերջին անգամ Արբելոան «Ռեալ»-ի կազմում խաղադաշտ էր դուրս եկել մարտի 2-ին «Ատլետիկո»-ի հետ կայացած հանդիպման ընթացքում: