211652_close_icon
views-count13655 դիտում article-date 22:13 07-08-2014

Դատարանի որոշմամբ Ագրարային Համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կառուցած ապօրինի ԱԽՔապատը պետք է ապամոնտաժվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնբաց դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստը նախագահում էր դատավոր Արայիկ Մելքումյանը, հայցվորի ներկայացուցիչներ էին Պ. Էֆենդյանը եւ Գ. Մուղնեցյանը, իսկ պատասխանողի ներկայացուցիչ էր Հ. Մարգարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի՝ «Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան» հիմնադրամի ընդդեմ Օրինաց Երկիր կուսակցության Օրինաց Երկիր կուսակցությանը Երեւան քաղաքի Տերյան փողոցի 74 հասցեում գտնվող համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքի մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասին ՀԱ.ԵԿԴ (2583) 02 )14 քաղաքացիական գործով հայցվոր «Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից դատարան ներկայացված հայցի ապահովման միջոցը ձեւափոխելու մասին միջնորդությունը . այսօր դատարանը որոշել է, որ կիրառված հայցի ապահովման միջոցները ձեւափոխել՝ պատասխանողին թույլատրել վերականգնել Երեւան քաղաքի Տերյան-74 եւ Աբովյան 43/1 հասցեներում գտնվող շինության տանիքը, իսկ մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանը որոշել է որոշման կատարումը հանձնարարել ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի Հարկադիր Կատարումն ապահովող ծառայությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ օրեր առաջ մի խումբ ՕԵԿ-ականներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի,Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ գիշերով գաղտագողի Ագրարային Համալսարանին պատկանող տարածքում կառուցել էին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անունն ստացած ԱԽՔապատ, իսկ Հովհաննես Մարգարյանն ու նրանց մամլո խոսնակը ապօրինի շինարարության վայր ժամանած ոստիկանության ականջներին լափշա էին կախում, թե իրենք Օրինաց Երկրի կողմնակից են եւ հարգում են դատարանի ցանկացած որոշում եւ իրենց գործողություններն անօրինական չեն: Մինչդեռ այսօր դատարանի որոշմամբ իրենց գործողություններում կան անօրինականություններ: Ագրարային Համալսարանի ուսանողներն ու դասախոսները, ովքեր դատարանի դիմաց էին, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Գոնե դատարանի որոշումից հետո ՕԵԿ-ականները ապամոնտաժեն ԱԽՔապատը, որը նման է նաեւ տապանաքարի»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/05/22637/]հայտնել էր[/url] SHAMSHYAN.com-ը ՕԵԿ կուսակցության անդամները գիշերով Ագրարային համալսարանի տարածքում ապօրինի շինարարական աշխատանքներ էին կատարում, այն դեպքում երբ դատարանը ժամանակավորապես կասեցրել էր ցանկացած տիպի շին աշխատանքներ: Հրապարակումից հետո որոշ ՕԵԿ-ականներ կամ համակիրներ ֆեյսբուք սոցիալական ցանցում վայնասուն կապեցին, թե SHAMSHYAN.com-ը գույները խտացրել էր, որ իրենք գիշերով ոչ մի շինարարական աշխատանքներ չեն կատարել: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես են գող՝ կատվի սիրտը դող հոգեբանությամբ ՕԵԿ-ականները մթության քողի տակ կառուցում իրենց առաջնորդի անունը ստացած Ախքապատը: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր