211652_close_icon
views-count18503 դիտում article-date 13:52 03-08-2014

ՕԵԿ-ը գիշերը ժամը 01:00-ից սկել է ապօրինի շինարարական աշխատանքներ Ագրարային համալսարանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 3-ին՝ գիշերը ժամը 01:00-ից, «Օրինաց երկիր» կուսակցության մի խումբ անդամներ գաղտագողի Ագրարային համալսարանի տարածքում սկսել են ապօրինի շինարարության աշխատանքներ կատարել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին էլեկտրազոդման աշխատանքներ են կատարվում, և արդեն անցել են տանիքին թիթեղների տեղադրմանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ԱԺ պատգամավոր ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը հայտնեց, որ իրենց գործողություներն օրինական են և անգամ ժամանած ոստիկանության ծառայողներին հայտնեց, որ իրենք ոչ մի անօրինական գործողություն չեն կատարում և օրինականություն հաստատող բազմաթիվ փաստաթղթեր ունեն: Ոստիկանության մայորի հորդորին, որ «Կարող ես ծանոթացնել փասաթղթերին»,- նրանք պատասխանեցին. «Հեսա կբերենք» ու արդեն քանի ժամ է՝ ՕԵԿ-ական ասած Պեպոյի բարաթը չկա: Համալսարան են ժամանել 20-ից ավելի դասախոսներ, ովքեր սպասում են, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ քաղաքապետարանի չինովնիկները, պետք է ժամանեն, սակայն քաղաքապետարնից նրանց հայտնի ֆիլիմի՝ 0199-ի հերոսի նման հայտնել են «Մարդ չկա. բոլորը գնացել են ֆուտբոլ»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ագրարային համալսարանի աշխատակիցները ասում էին, որ ապօրինի շինարարության աշխատանքներին այսօր կոմերիտական ոգով մասնկացում էր ՕԵԿ լրատվական ծառայության պատասխանատուն, ով ի դեպ, օրեր առաջ Ա1+ էլեկտրոնային լրատվամիջոցին հայտնել էր, որ իրենք հարգում են դատարանի որոշումը և ոչ մի անօրինական գործողություններ, այդ թվում՝ շինարարական, ՕԵԿ-ը չի կատարի մինչև հարցի վերջնական լուծումը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր