211652_close_icon
views-count41466 դիտում article-date 14:13 07-08-2014

Դավիթաշեն կամրջի վրա ծերունու ցանկությունը կատարել է անծանոթ տիկինը, մինչդեռ շատ քաղաքացիներ անտարբերություն են ցուցաբերել

Այսօր՝ օգոստոսի 7-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն Դավիթաշենի կամուրջ են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները, Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները, ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 15 ՀՀՋ ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր կամրջի վրա հայտնաբերել են Երևանի բնակիչ, 68-ամյա Սամվել Խաչատրյանին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Խաչատրյանը հայտնեց, որ ինքը կամրջով անցնելիս հոգնել է, նստել է կամրջին և մի տիկին է մոտեցել իրեն, ինքը նրան ասել է, որ հոգնած եմ, խնդրել է 1 շիշ գարեջուր և ծխախոտ: Անծանոթ տիկինն էլ կատարել է նրա ցանկությունը, ու երևի կողքից քաղաքացիները մտածել են, որ տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, ահազանգել են օպերատիվ ծառայություններին: «Մենակ էդ աղջիկը օգնեց ինձ մինչև փրկարարների, ոստիկանների գալը, թե չէ շատերը, սիգնալ տալով, անտարբեր հեռանում էին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր