211652_close_icon
views-count22740 դիտում article-date 09:22 25-01-2016

Դավիթաշեն վարչական շրջանում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում, մինչդեռ թաղապետը Ամանորից առաջ հայտարարում էր, թե իրենց մոտ ամեն ինչ OK է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդու խճուղում, բախվել են Tօyota Corolla մակնիշի 60 ՏՕ 909 համարանիշի և Ford մակնիշի 447 ՕR 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վարորդները սպասում էին ԱՊՊԱ-ի ժամանմանը, Toyota-ին է բախվում Վազ 2107 մակնիշի 67 ՍՕ 428 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ Ford-ը պատկանում է «Սանիթեք» ընկերությանը: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Toyota-ի վարորդն էլ ասում էր, որ Ford-ի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է կատարել՝ փորձելով շրջադարձ կատարել չթույլատրելի հատվածով և տեղի է ունեցել վթարը: [color=#CC0000]Արդեն քանի օր է, ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայութան օդերևութաբանության կենտրոնի աշխատակիցները՝ պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի գլխավորությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներով, մամուլով ու հեռուստատեսությամբ հանրությանը տեղեկացնում են, որ հանրապետությունում եղանակային ինչ պայմաններ են լինելու և հորդորում վարորդներին, որպեսզի զգոն լինեն, իսկ Ճանապարհային ոստիկանությունն էլ իր հերթին զգուշացնում էր վարորդներին, որպեսզի մեքենաների անվադողերը փոխեն ձմեռայինով: Որոշ վթարներում մեղքի իրենց բաժինն ունեն նաև վարորդները, քանի որ անվադողերը շատ դեպքերում կամ կիսամաշված են, կամ ամառային են, կամ էլ, ժողովրդի լեզվով ասած՝ քաչալ: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր