1307 դիտում
19:46 05-08-2014
Գործնականում կբացառվի հենասյուներին հայտարարություններ փակցնելը
Երևանի վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում տեղադրվել են հայտարարությունների ցուցատախտակներ, որոնք նաև քաղաքային կահավորման, ձևավորման ինքնատիպ լրացումներ են: Դրանք, նախատեսվածի համաձայն, լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին, սակայն որոշ քաղաքացիներ հաճախ շարունակում են ամենատարբեր բնույթի հայտարարություններ, գովազդային թերթիկներ փակցնել չսահմանված վայրերում և հատկապես՝ փողոցների լուսավորության հենասյուներին, որոնք թեև պարբերաբար մաքրվում են, այդուամենայնիվ, խնդրի լուծումը հիմնովին չէր: Մայրաքաղաքն ավելի բարեկարգ ու մաքուր տեսնելու վճռականությամբ՝ շուրջ 6 ամիս տևած փորձարկումներից հետո հատուկ նյութերի ներգործությամբ առաջիկայում անհնարին կդառնա հենասյուներին հայտարարություններ և այլ տեղեկատվական թերթիկներ փակցնելը: Երևանի քաղաքապետարանը գտել է խնդրի վերջնական լուծումը: Մաքրելուց և ներկելուց հետո հենասյուները պատվում են հատուկ նյութով, որից հետո սյուներին որևէ բան փակցնելն ուղղակի անհնարին է դառնում` հինգ տարի երաշխիքային ժամկետով: Առաջին փորձարկումը եղել է ձմռանը: Խստաշունչ օրերից հետո ամիսներ անց հենասյունը մնում է մաքուր և կոկիկ: Այժմ համապատասխան տեսքի են բերվում և հատուկ նյութով պատվում մայրաքաղաքի կենտրոնական հատվածների հենասյուները: Շուրջ 800 հենասյուներ արդեն պատված են հատուկ նյութով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
965 դիտում
15:19 15-01-2015
Կբացառվի օրենքի տարընթերցումը
4843 դիտում
15:31 01-02-2018
Տնտեսվարողներից գրանցման վկայականի պատճենը պահանջելու պրակտիկան կբացառվի
2657 դիտում
17:47 11-04-2019
Կենդանիների նկատմամբ զենքի կիրառումն ու անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացումը կբացառվի օրենքով
Այս բաժնից
979 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
577 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը