Կենդանիների նկատմամբ զենքի կիրառումն ու անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացումը կբացառվի օրենքով
Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 4-րդ կետով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված գործառույթները։ Ըստ այդմ՝ կապահովվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրմանը։
Հավանության է արժանացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը:
Օրինագծով առաջարկում է ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը: Կառավարությունն առաջարկում է գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ, քանի որ օրինագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկան չեն: