4846 դիտում
15:31 01-02-2018
Տնտեսվարողներից գրանցման վկայականի պատճենը պահանջելու պրակտիկան կբացառվի
Կառավարության նիստում վարչապետը կարևորել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության պարզեցմանը:
«Իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում՝ համապատասխան գրանցումներն իրականացվում են սեղմ ժամկետներում և հիմնականում առցանց եղանակով, ինչը նաև որպես դրական արդյունք արձանագրվել է «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2018 թվականի զեկույցում։ Նշվածի հետ զուգահեռ, հարկավոր է պարզեցնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի որոշումների հիմքերը, բացառել տարբեր մարմինների կողմից տնտեսվարողներից լիցենզիայի պատճենը պահանջելու պրակտիկան, ընդլայնել թվային գործիքների հասանելիությունը և դրանց շրջանակը»,- նշել է վարչապետը և հանձնարարել արդարադատության նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել իրավաբանական անձանց գրանցման, վերակազմակերպման մերժման հիմքերի, լուծարման և այլ լիազորությունների իրացման պարզեցման, գործնականում ՓԲԸ-ների գրանցման ժամկետների լրացուցիչ նվազեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Հանձնարարվել է նաև գործարկել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ համակցված լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը և ընդլայնել առցանց եղանակով ծառայությունների մատուցման շրջանակը։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին էլ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից պետական մարմիններ, այդ թվում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմումներ ներկայացնելիս էլեկտրոնային ստորագրության կիրառման գործիքակազմի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ։
Նմանատիպ նյութեր
7857 դիտում
18:08 26-04-2018
ՔԿԱԳ պետական գրանցման վկայականի վրա կզետեղվի արագ արձագանքման QR kod
1307 դիտում
19:46 05-08-2014
Գործնականում կբացառվի հենասյուներին հայտարարություններ փակցնելը
Այս բաժնից
1237 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
778 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը