211652_close_icon
views-count6991 դիտում article-date 16:32 05-08-2014

Դավիթաշենում բախվել են Գյումրեցու և Երևանցու Mercedes-ները. կան վիրավորներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Սասնա Ծռեր փողոցի թիվ 117 սյան մոտ իրար են բախվել Երևանի բնակիչ, 47-ամյա Պետրոս Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 33 SP 876 համարանիշի, Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Սամվել Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 32 UU 542 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներ Պ. Մուրադյանը, Ս. Սարգսյանը և նրա ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ, 56-ամյա Անահիտ Նիկոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Նիկոլյանը աշխատում է Աշոցքի միջնակարգ դպրոցում:

Նմանատիպ նյութեր