13661 դիտում
15:41 27-07-2014
Շղթայական ավտովթար Դավիթաշենում. բախվել են Mercedes-ը, BYD-ը և Opel-ը. կան վիրավորներ. Mercedes-ը վարել է Խնձորեսկի գյուղապետի որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 27-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում բախվել են Opel մակնիշի 35 VO 729 համարանիշի, BYD մակնիշի 35 ՏՕ 464 համարանիշի և Mercedes մակնիշի 07 LO 002 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով, քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել մայթեզրի վրա՝ կոտրելով այնտեղ եղած ծառը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը եղել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի գյուղապետի որդին:
Նախնական տվյալներով Opel մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 500.000 դրամ, Mercedes-ինը` 1.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, Opel մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 46.000, իսկ Mercedes-ինը` 87.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+