211652_close_icon
views-count29130 դիտում article-date 22:45 28-06-2018

Ավտովթար Երևանում. Դավիթաշենում բախվել են Mercedes-ները, որոնցից մեկն էլ բախվել է շինության պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ... պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 27-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 15։20-ի սահմաններում Դավիթաշեն 2-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 34 TZ 208 համարանիշի և 47-ամյա Կարեն Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 71 NM 077 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Գրիգորյանը և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Մուշեղ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր